Հուլիսի 27-ին, ժամը 16.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Հանքավան ավտոճանապարհի 75-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձնել է միակողմանի, կան կախված քարեր, առկա է նոր քարերի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

 

 

Պարզվել է, որ Հ-28 միջհամայնքային ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 27-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, փակելով ավտոճանապարհը (մոտ 30 քմ տարածքով), ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. նշված հատվածում առկա է քարաթափման վտանգ:

 

 

Հրշեջ-փրկարարները մասամբ մաքրել են ճանապարհահատվածը, իսկ մեծ քարաբեկորները հեռացնելու համար անհրաժեշտ է իրականացնել պայթեցման աշխատանքներ և հատուկ տեխնիկա:

 

 

Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ՏԿԱԻՆ ԲՊԱՀՎԿ վարչության պետը, ՃԿԱԿ-ում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և ՀՀ քաղաքաշինության նախարարությունների պատասխանատուները: