Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով կոմիսար Շտեֆան Ֆյուլեն մարտի 4-ին ժամանել Է Վրաստան՝ երկրի ղեկավարության եւ քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ քննարկելու եվրաինտեգրացման հարցերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա» գործակալությանը:

 

Այցի շրջանակներում Ֆյուլեն հանդիպումներ կանցկացնի Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի, կառավարության անդամների, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 

«Իմ այցի ծրագրի զգալի մասը նվիրված կլինի քաղաքացիական հասարակայնության հետ հանդիպումներին: Դրանց ընթացքում իմ կողմից արծարծվելիք հիմնական հարցերը կլինեն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը եւ Վրաստանի ու Եվրամիության փոխհարաբերությունները»,-Թբիլիսիի օդանավակայանում լրագրողներին ասել Է եվրակոմիսարը:

 

Շտեֆան Ֆյուլեն պետք Է Վրաստան ժամաներ երեկ՝ մարտի 3-ին, սակայն ուկրաինական ճգնաժամի պատճառով այցը մեկ օրով հետաձգվել Էր:

 

Վրաստան այցի շրջանակներում առաջին հանդիպումը եվրակոմիսարն անցկացրել Է արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հետ: