«Գրետա Սարգսյանը երեկ երեկոյան ընդունվել է «Նաիրի» բժկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք. իրեն հիվանդանոց են տեղափոխել տանից: Հետազոտության արդյունքում մենք հայտնաբերել ենք ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որն արտահայտվել է իշեմիկ ինսուլտով»: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:

 

Վերջինիս խոսքով` այս պահին Գրետա Սարգսյանի վիճակը կայուն է: