«ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 4-ին' ժամը 17.00-ի սահմաններում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շուկային հարակից խաչմերուկում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: