ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Ռուսաստանի դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ խզված են, քանի որ Մոսկվան չի ճանաչում Ուկրաինայի ներկայիս իշխանությունների լեգիտիմությունը: Այս մասին հայտնում է Независимое бюро новостей-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

 

«Նման որոշում է ընդունվել, քանի որ Մոսկվան չի ճանաչում ուկրաինական ներկայիս իշխանությունների լեգիտիմությունը»,-ասել է Չուրկինը:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժնի ղեկավար Եվգենի Պերեբինիսը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են համագործակցությունը դիվանագիտական մակարդակով, սակայն երկու երկրի միջև խզվել են քաղաքական հարաբերությունները, քանի որ Մոսկվան չի ճանաչում Ուկրաինայի ներկայիս իշխանությունների օրինականությունը: