«SOSկալի վիճակ» նախաձեռնությունը հայտնում է, որ Երևանի Սվաճյան փողոցի 12 շենքի 16-րդ բնակարանում բնակվող Գասպարյանների ընտանիքը ծանր վիճակում է հայտնվել:
Ընտանիքի երկու զավակներից մեկը՝ Կառլենը, 11 տարեկան է, 2 անգամ աչքերի վիրահատություն է տարել, լսում է միայն գլխի մեջ տեղադրված սարքի օգնությամբ, մայրը 2 անգամ վիրահատված է, հայրն ունի օստեոխոնդրոզ, սակայն և բանվոր է աշխատում շուկայում։ Երեխայի հաշմանդամության նպաստը 19,000 դրամ է, իսկ տան վարձը՝ 40.000: Գասպարյանները դժվարանում են հոգալ ապրուստը։ Երեխային հարկավոր է կալցիումով հարուստ սնունդ' մսամթերք, կաթնամթերք, միրգ և քունջութ։
Փառք Աստծո, փոքր 2 տարեկան տղան առողջ է։
«SOSկալի վիճակ» հասարակական նախաձեռնությունը խնդրում է բոլոր հնարավորություն ունեցողներին որևէ կերպ՝ սննդով, հագուստով, թե գումարով օգնել այս՝ ծայրահեղ վիճակում գտնվող ընտանիքին և նախապես շնորհակալություն հայտնում: Գասպարյանների հեռախոսահամարներն են՝ 010 73-06-19 կամ 093-31-67-28: