Ուկրաինայի Նախարարների նոր կաբինետի բոլոր անդամները կթռչեն Էկոնոմ-դասի կանոնավոր չվերթներով, ինչը նախատեսված Է երկրի պետական պաշտոնյաների ծախսերի կրճատման ծրագրով: Մարտի 7-ին Կիեւում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել Է Ուկրաինայի վարչապետ Յացենյուկը, հաղորդում Է «Ուկրինֆորմ»-ը:

 

«Ինչ վերաբերում Է Էկոնոմ-դասին, ես տակավին արտաքին գործերի նախարարի եւ Գերագույն ռադայի խոսնակի ժամանակներից եմ այդպես թռչում, ոչ մի նոր բան չկա, եւ այսպես կթռչեն Ուկրաինայի Նախարարների կաբինետի բոլոր անդամները»,- ասել Է նա:

 

Ըստ որում` Յացենյուկը հավելել Է, որ Ուկրաինայում մարդկանց 80 տոկոսն ապրում Է աղքատության նշագծից ցած պայմաններում: