Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Գիշերը' ժամը 02:00-ի սահմաններում, Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ավտոկայանի դիմաց, վթարի են ենթարկվել դերասան Մովսես Երեմյանի եղբայր Էդուարդ Երեմյանը և դերասան Կարեն Շահգելդյանը:
Lurer.com-ի տեղեկություններով' վարորդը չի կարողացել արգելակել ավտոմեքենան և հարվածել է BYD մակնիշի Տ019 համարանիշի տաքսիի, այնուհետև հարվածել է պողոտայի բաժանարար երկաթե ճաղավանդակներին և մխրճվել հագուստի խանութի մեջ:
Ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նշենք, որ այս օրերին Կարեն Շահգելդյանը նոր խաղարկային ֆիլմի ստեղծման աշխատանքներով է զբաղված: