ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դերասան Կարեն Մկրտչյանին օգնելու համար կազմակերպված դրամահավաքին փոխանցել է 50 հազար դրամ: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը' անդրադառնալով որոշ ԶԼՄ-ներում առկա տեղեկություններին, թե նախարարը 1000 դրամ է տվել, երբ իրեն երիտասարդներ են մոտեցել փողոցում:
«Նախարարին ու իր տիկնոջը երկու երեխա են մոտեցել ու գումար են խնդրել և չեն նշել, թե ինչի համար է այն հարկավոր: Թե՛ նախարարը, թե՛ տիկինը տվել են գումար: Իսկ ինչ վերաբերվում է դերասան Կարեն Մկրտչյանին օգնելու համար կազմակերպված դրամահավաքին, ապա նախարարը փոխանցել է 50 հազար ՀՀ դրամ»,- ասաց Սմբատյանը:
Դերասան Կարեն Մկրտչյանը բուժման կարիք ունի: Նրա օգտին կազմակերպվել է դրամահավաք: