Ղրիմի խորհրդարանը որոշում է ընդունել թաթար ժողովրդի իրավունքների վերականգման երաշխիքների և ղրիմյան հասարակության մեջ նրա ինտեգրացման վերաբերյալ: Այս մասին հայտնել են խորհրդարանի մամուլի ծառայությունում:
Որոշման մեջ, մասնավորապես, նշված է «Ղրիմի Հանրապետության նոր Սահմանադությունը հաստատելիս հետևյալ երաշխիքները նախատեսելու» անհրաժեշտությունը. «ղրիմաթաթարերենին պաշտոնական լեզվի կարգավիճակի տրամադրում ռուսաց և ուկրաինական լեզուներին հավասար, ղրիմցի թաթարների երաշխավորված ներկայացուցչություն շրջանային և քաղաքային խորհուրդներում և այլ մարմիններում, Ղրիմի թաթար ժողովրդի ազգային ինքնակառավարման մարմինների՝ Ղրիմի թաթար ժողովրդի Կուրուլթայի (համազգային համագումարի) և նրա կողմից ձևավորվող մարմինների ճանաչում»:
Խորհրդարանի նիստին ներկա է եղել Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը: