Ղրիմի բոլոր 27 տարածքային ընտրական հանձնաժողովներն ստացել են հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ 1,5 միլիոն քվեաթերթիկ: Այս մասին լրագրողներին հայտնել Է Ղրիմի Գերագույն խորհրդի հանրաքվեի նախապատրաստման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշեւը, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Երեկ ժամը 8-ից մինչեւ 21-ն արտագնա նիստի կարգով քվեաթերթիկներն ընդունել ենք տպարաններից, իսկ այնուհետեւ բաժանել 27 տարածքային հանձնաժողովներին: Մենք բաժանել ենք 1 միլիոն 550 հազար քվեաթերթիկ, որոնք անհրաժեշտ են հանրաքվի անցկացման համար»,- ասել Է Մալիշեւը:
«Դրանք բոլորը բարեհաջող հասել են տեղեր եւ գտնվում են պահպանության ներքո»,- հավելել Է նա: