Ինչպես հայտնում է ipress.ua-ն, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթի ժամանակ հայտնել է, որ Ղրիմը եղել է, կա և կլինի Ուկրաինայի մի մասը: Այս մասին ասվում է Ուկրաինայի նախարարների կաբինետի մամուլի ծառայության կայքում։

 

«Ղրիմի հանրաքվեի անցկացումն անօրինական որոշում է և ոչ մի իրավական հիմք չունի: Ես կոչ եմ արել և անում Ռուսաստանի իշխանություններին չաջակցել նրանց, ովքեր կողմ են անջատողականությանը: Ղրիմը եղել է, կա և կլինի Ուկրաինայի անբաժանելի մասը»,-ասել է Յացենյուկը:

 

Հիշեցնենք, որ Ինքնավար Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն որոշված է անցկացնել մարտի 16-ին։