Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ղրիմը կմնա Ուկրաինայի կազմում: Այս մասին հայտարարություն է արել Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Արսենի Յացենյուկը:
Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ բանակցություններից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում Սև ծովում գտնվող ռուսական նավատորմը շարժվել էր դեպի Ուկրաինայի տարածք: Արևմտյան երկրների ու կառույցների ղեկավարները, ինչպես նաև Ուկրաինայի ղեկավարությունը զգուշացրել էին Ռուսաստանին՝ զերծ մնալ ռազմական ագրեսիայից: