
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի հատուկ կարգավիճակի մասին օրինագիծը հաջորդ շաբաթ կներկայացվի Գերագույն ռադային: Ընդ որում՝ դաշնայնացման մասին ոչ մի խոսք չկա՝ մարզերը մնալու են Ուկրաինայի կազմում:
«Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջանների ժամանակավոր ինքնակառավարման կարգը հստակ սահմանում է այդ շրջանների՝ Ուկրաինայի կազմի մեջ մտնելու կարգավիճակը: Հաջորդ շաբաթ այն ներկայացվելու է Ուկրաինայի Գերագույն ռադայում: Այդ օրենքի որոշումից կախված է աշխարհի ճակատագիրը: Ծրագիրը կապահովի այդ շրջանների խաղաղ վերադարձն Ուկրաինայի ինքնիշխանություն»,- ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Պորոշենկոն:
Նա խնդրել է պատգամավորներին աջակցել այս օրինագիծը: