Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երդման արարողության ընթացքում հայտնել է, որ Ղրիմը Ուկրաինայի մի մասն է, և այս առումով փոխզիջումների մասին խոսելն ուղղակի անիմաստ է:
«Եվ ես այս մասին ասել եմ Ռուսաստանի ղեկավարությունը. Ղրիմը մերն է, իսկ ինչ-որ մեկի հետ այդ հարցի շուրջ փոխզիջումների գնալը պարզապես անիմաստ է»,- հայտնել է Պորոշենկոն:
Նշենք, որ երդմնակալության արարողության համաձայն' Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Օխենդովսկին կարդաց Պորոշենկոյի' նախագահ ընտրվելու մասին հանձնաժողովի որոշումը:
Դրանից հետո Ուկրաինայի Սահմանադրական դատարանի նախագահ Յուրի Բաուլինն ընդունեց Պորոշենկոյի երդումը: Այդ պահից ի վեր նա համարվում է պաշտոնի անցած նախագահ: