Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայում անհրաժեշտ է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և պահպանել երկրում ուկրաիներենի միակ պետական կարգավիճակը, որի արդյունքում ռուսախոս քաղաքացիների' իրենց լեզուն օգտագործելու իրավունքները, չեն խախտվի: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

 

«Ուկրաինայում պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները և պահպանել երկրում ուկրաիներենի միակ պետական կարգավիճակը, որի արդյունքում ռուսախոս քաղաքացիների' իրենց լեզուն օգտագործելու իրավունքները չեն խախտվի»,- հայտարարել է Պորոշենկոն:

 

Նա նաև նշել է, որ դաշնայնացման մասին խոսքերը հիմքեր չունեն, և Ուկրաինան եղել է, կա և կլինի ունիտար պետություն:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայում մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոն այսօր հավատարմության երդում է տվել ուկրաինացի ժողովրդին և դարձել անկախ Ուկրաինայի հինգերորդ նախագահը: