Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եկեղեցու ներկայացուցիչներին կոչ է արել մասնակցել Դոնեցկի և Լուգանսկի մարզերում խաղաղ ծրագրի իրագործմանը: Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությանը:

 

«Մեր եկեղեցին չպետք է անմասնակից մնա խաղաղ ծրագրի իրականացմանը: Ես կարծում եմ, որ այս իրավիճակում եկեղեցու ներգրավումը և նրա բարեգութ առաքելությունն ու գործունեությունը շատ կարևոր են»,- հայտարարել է նա:

 

Նշենք, որ հունիսի 20-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր երկրի արևելյան շրջաններում զինադադար հաստատելու մասին։