Սիմֆերոպոլի գեղարվեստական թանգարանի հավաքածուն, ներառյալ Այվազովսկու եւ Շիշկինի նկարները, որն Ուկրաինայի թանգարաններում ցուցադրվել Է նախքան Ռուսաստանի հետ թերակղզու վերամիացումը, ամբողջ ծավալով վերադարձել Է Ղրիմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտնել Է Ղրիմի մշակույթի նախարար Արինա Նովոսելսկայան Ղրիմի խորհրդարանի նստաշրջանում:

 

Նրա խոսքով՝ Ղրիմի հանրաքվեից մի քանի օր առաջ հայտնի Է դարձել, որ Սիմֆերոպոլի գեղարվեստական թանգարանի հավաքածուի մի մասը, որը գնահատվել Է միլիարդավոր ռուբլիներ, գտնվում Է Մելիտոպոլի, Օդեսայի եւ Կիեւի ցուցահանդեսներում:

 

«Դրանք անգին սրբապատկերներ են, Այվազովսկու եւ Շիշկինի գլուխգործոցներ, եւ այդ հավաքածուն Ղրիմը կարող Էր ընդմիշտ կորցնել: Միայն Ուկրաինայում ղրիմյան մշակույթի հոգաբարձուների, մեր գործընկերների եւ բարեկամների անձնուրաց գործողությունների շնորհիվ Է հաջողվել աներեւակայելի կերպով, ինչպես հետախույզների մասին ֆիլմերում, վերադարձնել այդ հավաքածուն թանգարանի ֆոնդեր: Այսօր այն ամբողջ ծավալով գտնվում Է Սիմֆերոպոլի գեղարվեստական թանգարանում»,- ասել Է նախարարը: