Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է մեռնել հանուն Ուկրաինայի, հայտնում է «ԲիԲիսի»-ն:

 

«Ես պատրաստ եմ պայքարել և նույնիսկ մեռնել հանուն երկրի: Վստահեցնում եմ Ձեզ, որ Ուկրաինայի քաղաքացիներից մեծ մասը նույն կերպ է մտածում»,- ասել է Պորոշենկոն:

 

«Ես անում եմ ամեն բան պատերազմը դադարեցնելու, Ուկրաինայի խաղաղ քաղաքացիների և զինվորականների մասսայական կոտորածները դադարեցնելու համար»,- ասել է պետության ղեկավարը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոն հույս ունի պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: