Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել Է, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը կմնա Ուկրաինայի կազմում, չնայած Ղրիմի ինքնահռչակ իշխանությունների՝ անջատվելու փորձերին: Այդ մասին Յացենյուկն ասել Է մարտի 7-ին Կիեւում կայացած մամուլի ասուլիսում:

 

«Ես ցանկանում եմ միանգամայն պարզորոշ հայտարարել. Ղրիմը եղել Է, կա եւ կմնա Ուկրաինայի բաղկացուցիչ մասը. Ոչ մի անջատում»,-ասել Է նա:

 

Յացենյուկն ընդգծել Է, որ հանրաքվեն անօրինական Է: «Ոչ ոք չի ճանաչում այդ հանրաքվեն, հնարավոր Է՝ բացառությամբ Հյուսիսային Կորեայի, Սիրիայի կամ Իսրայելի»:

 

Կառավարության ղեկավարը նշել Է, որ Ռուսաստանի Դաշնության հետ Ղրիմի հարցի շուրջ բանակցություններն սկսվել են: «Դրանք այնքան վատ չեն, որքան մենք սպասում Էինք, բայց այնքան լավ չեն, որքան դա մեզ անհրաժեշտ Է»,-բանակցային գործընթացը մեկնաբանել Է Յացենյուկը:

 

Մինչդեռ, ինչպես հայտնել Է Ղրիմի Գերագույն խորհրդի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը, Ղրիմն արդեն պատրաստվում Է մարտի 16-ի հանրաքվեին հրավիրել միջազգային դիտորդների, նախեւառաջ Ռուսաստանից: «Դիտորդների հարցում, նախեւառաջ Ռուսաստանից, մենք չենք առարկում»,-ասել Է նա:

 

Իր հերթին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ղրիմի Գերագույն խորհրդի պատվիրակության հետ մարտի 7-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը հաստատել Է, որ եթե Ղրիմի բնակիչները հանրաքվեում որոշում ընդունեն ՌԴ-ի կազմի մեջ մտնելու մասին, Դաշնային խորհուրդը կպաշտպանի նրան: «Եթե Ղրիմի ժողովուրդն դրսեւորի իր կամքը եւ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու որոշում ընդունի, մենք՝ որպես վերին պալատ, կպաշտպանենք այդ որոշումը»,-հավաստիացրել Է նա:

 

Մատվիենկոն նշել Է, որ «Ղրիմի խորհրդարանն անվերապահորեն ունի այդ իրավունքը»: «Ազգերի ինքնորոշման իրավունքը դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել»,-ընդգծել Է նա, հիշեցնելով, որ դա «միջազգային պրակտիկա» Է:

 

Իր հերթին Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի խոնակ Սերգեյ Նարիշկինը այսօր ավելի վաղ Վլադիմիր Կոնստանտինովի հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ Ռուսաստանը կպաշտպանի «Ղրիմի եւ Սեւաստոպոլի բնակչության ազատ ու դեմոկրատական ընտրությունը»:

 

Ռուսաստանում կպաշտպանեն «Ղրիմի բնակչության եւ Սեւաստոպոլի բնակչության ազատ ու դեմոկրատական ընտրությունը», հավաստիացրել Է ՌԴ Պետդումայի խոսնակը:

 

Հիշեցնենք, որ նախօրյակին Ղրիմի Գերագույն խորհրդի նիստում սկզբունքային որոշում Է ընդունվել Ռուսաստանի կազմ ինքնավարության մտնելու վերաբերյալ: