Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն անհանգստություն Է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային Համացանցի անվտանգության կապակցությամբ, որն սպառնալիքի տակ Է դրվել Միացյալ Նահանգների կառավարության կողմից իրականացվող լրտեսության ընդգրկուն ծրագրերի պատճառով:
«Ես խիստ հիասթափված ու անհանգստացած եմ ԱՄՆ-ի կառավարության գործողությունների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներից: Երբ մեր ինժեներներն անդուլ աշխատում են (ռեսուրսի) անվտանգության բարելավման վրա, մենք մտածում ենք, թե պաշտպանվում ենք հանցագործներից, այլ ոչ թե մեր կառավարությունից»,- ասված Է Ցուկերբերգի հայտարարության մեջ, որը զետեղված Է Facebook-ի նրա Էջում:
Ցուկերբերգի հայտրարությունը հայտնվել Է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) գործողությունների մասին հերթական մերկացնող նյութերի հրապարակման հաջորդ օրը: Ինչպես հաղորդել են լրագրողները՝ վկայակոչելով ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի փաստաթղթերը, ինտերնետ-օգտատերերի լրտեսման նպատակով ԱԱԳ-ն օգտագործել Է TURBINE կոդային անվանումը կրող ավտոմատացված հաքերական ծրագիրը: