ԲՀԿ-ն ուզում է Հայաստանում տեսնել այնպիսի կառավարություն, որը համապատասխանում է այն չափորոշիչներին, ինչը մենք կհայտարարենք, իսկ թե ով կղեկավարի, դա առաձին հարց է, քննարկման հարց է, չորսից որևէ մեկն անձերի խնդիր չի դնում»,-Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Վերջինիս խոսքով' ԲՀԿ-ն չի ցանկանում ղեկավարել կառավարությունը:
Հարցին, որ եթե կառավարության փոփոխությանն, այդուամենայնիվ, իշխանությունը գնա, արդյո՞ք ԲՀԿ-ն կդադարեցնի իր պայքարը և իշխանափոխության հարցը կփակվի, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Մենք ուզում ենք ունենալ մի կառավարություն, որը ադեկվատ է լինում հասարակական պահանջներին, այն խնդիրներին, ինչի առաջ կանգնած է երկիրը։ Եթե այս կառավարությունը կաշխատի, և մենք վստահ ենք, որ հնարավոր է դա անել, որ երկիրն ազգային անվտանգություն դարձած խնդիրներն ինչ-որ չափով լուծվեն, դա նորմալ ենք գնահատում, իսկ ինչպիսին կլինի հետագայում, դա ժամանակը ցույց կտա, որևէ պայման, որևէ խնդիր ու չլուծված արգելք մենք չենք տեսնում։ Մենք ուզում ենք երկիրը գնա այն հունով, ինչը որ բերելու է զարգացման»,-ասաց նա։