Ոչ իշխանական չորս ուժերը քննարկում են անցկացնում Ազգային ժողովում' «Ժառագություն» խմբակցությունում:
Հանդիպմանը «Ժառանգությունից» մասնակցում են Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը, Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը' ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից' Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը, իսկ ՀԱԿ-ից' Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը: Նիստին մասնակցում են նաև «Դ!եմ եմ» հասարակական շարժման ակտիվիստները: Համագործակցության նպատակով հանդիպումներ են տեղի ունենում Ազգային ժողովի ոչ իշխանական քաղաքական ուժերի միջև:
Մարտի 11-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» և Հայ ազգային կոնգրես կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը: ԲՀԿ-ից հանդիպմանը մասնակցել են կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը: ՀԱԿ-ից հանդիպմանը ներկա են եղել կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ինչպես նաև վարչության անդամ Ավետիս Ավագյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտնեց, որ ոչ իշխանական մյուս երկու կուսակցությունները ևս կմիանան իրենց համագործակցությանը: