Ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediamall.am-ը քիչ առաջ բողոքի ակցիա է տեղի ունեցել «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության դիմաց:
Ակցիայի մասնակիցները վանկարկել են' «Դհոլ, դհոլ»: Ձեռքներին եղել է փուչիկներ: Բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև 1in.am լրատվական կայքի խմբագրության դիմաց:
Համացանցում սկսվել են բուռն քննարկումներ, ըստ որոնց, ակցիայի կազմակերպիչը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է:
Լուրեր.com-ը կապ հաստատեց, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ' խնդրելով, արձագանքել համացանցում տարածված կարծիքները, ինչին ի պատասխան Ուրիխանյանն ասաց. «Եթե ես մեկնաբանեմ համացանցում տարածվող ցանկացած բան, ապա կյանքս և ևս երկու մարդկային կյանք, չի հերիքի: Այսքանը»: