Քիչ առաջ armtimes.com-ը տեղեկացրեց, որ «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրության դիմաց ցույց են անում անհայտ անձինք (հիմնականում երիտասարդներ), ովքեր վանկարկում են' «Դհոլ, դհոլ»: Ձեռքներին ունեն փուչիկներ: Նրանք մոտ 50 հոգի են:

 

Ավելի ուշ վերջիններս գրել էին, որ մասնակիցներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, նշել է, որ սա ինքնաբուխ ակցիա է: «Ես գիտեմ, որ ինքնաբուխ երիտասարդներ են հավաքված պայքարելու դհոլչի պատգամավորների դեմ: Կազմակերպիչներ չկան, ոչ կազմակերպություն է, ոչ էլ»:

 

Հարցին, թե ինչու որոշեցին հենց «Հայկական ժամանակ»-ի խմբագրության դիմաց կազմակերպել այս «ինքնաբուխ» ակցիան, ի պատասխան' ակտիվիստը պատասխանեց, որ չգիտի և իրավասու չէ պատասխանել:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունից տեղեկացրին, որ ցույցը տևել է մոտ հինգ րոպե, չի եղել ագրեսիա, աղմուկ են բարձրացրել և հեռացել:

 

Հարցին, թե մասնակիցները պարզաբանե՞լ են, թե որն էր բողոքի ակցիայի նպատակը, արդյո՞ք ակցիան ինքնաբուխ էր, ասացին. «Չէ, ոչինչ չասացին: Ակցիան, իհարկե, ինքնաբուխ չէր կարող լինել, քիչ անց կլինեն տեսանյութեր, որտեղ ավելի պարզ կերևա»:

 

Հարցին, թե «ՀԺ»-ն փորձելո՞ւ է պարզել, թե ո՞վ է ակցիայի կազմակերպիչը, ասացին. «Իհարկե ոչ, պարզելու այդտեղ խնդիր չկա, միանշանակ ակնհայտ է, թե ով է. նրանք են, ովքեր այս պահին հիստերիայի մեջ են»:

 

Անուններ հնչեցնել խմբագրությունից չցանկացան' միայն նշելով, որ քիչ անց կլինեն տեսանյութեր, որտեղից էլ շատ բան հասկանալի կլինի:

 

Լուսանկարը`«ՀԺ»-ի