«Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ և Ժառանգություն կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցել են նաև կուսակցության ղեկավար մարմինների այլ անդամներ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, քաղաքական և ավելի լայն հասարակական շերտերի կոնսոլիդացիայի միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները:

 

Կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները»,- ասված է ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր՝ Տիգրան Ուրիխանյանի հաղորդագրության մեջ:

 

Նշենք նաև, որ նույն բովանդակությամբ հայտարարություն է տարածվել նաև «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից: