Երեկ՝ մարտի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 23:10-ի սահմաններում Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի շենքի դիմաց, գլխավոր ճանապարհահատվածում բախվել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, 38-ամյա Գագիկ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 77 RP 773 համարանիշի , Քաջարան քաղաքի բնակիչ 21-ամյա Լեւոն Ազարյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 11 LA 001 համարանիշի եւ Իլյա Մատիյուտի վարած Վազ 21013 մակնիշի 34 UR 647 համարանիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետեւանքով 3 ավտոմեքենաների վարորդներն ու Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչներ 65-ամյա Էդուարդ Սարգսյանը, 34-ամյա Թամարա Սարգսյանը, 10-ամյա Անի Սարգսյանը 11-ամյա Էդուարդ Սարգսյանը, 15-ամյա Հովհաննես Սարգսյանը, 8-ամյա Նարե Սարգսյանը, 44-ամյա Լեւոն Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի հիվանդանոց, իսկ Քաջարան քաղաքի բնակիչ 21-ամյա Լեւոն Ազարյանը՝ Քաջարանի հիվանդանոց:

 

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում