ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով «Հայլուր» լրատվական ծրագրի հարցերին, ասել է, որ Հայաստանը կողմ է, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով' ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա:

 

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ուկրաինական ճգնաժամը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա, ԱԳ նախարարը պատասխանել է. «Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման առաջնահերթությանը, Արցախի ժողովրդի' սեփական հողի վրա ապրելու և արարելու իրավունքի ապահովման գերակայությանը։ Եռանախագահող երկրների հետ մենք շարունակելու ենք համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի՝ բացառապես խաղաղ կարգավորմանը»: