Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, մարտի 18-ին Վլադիմիր Պուտինը և Ղրիմի Պետական խորհրդի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը կստորագրեն Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
Համապատասխան փաստաթուղթը կստորագրվի նախագահի' Դաշնային ժողովին արտահերթ ուղերձի շրջանակներում: Պետդուման և Դաշնության խորհուրդը, ինչպես սպասվում է, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կհաստատեն մինչ շաբաթվա վերջ:
Հիշեցնենք, որ մարտին 17-ին, Ղրիմի Հանրապետությունը՝ ի դեմ Գերագույն խորհրդի, դիմել է Ռուսաստանին՝ հանրապետության կարգավիճակով Դաշնության կազմում որպես սուբյեկտ ներառվելու առաջարկով: