Պետդուման հաստատել Է «Քաղաքացիական արժանապատվություն» կազմակերպության ղեկավար Էլլա Պամֆիլովայի թեկնածությունը ՌԴ-ում մարդու իրավունքների լիազոր ներկայացուցչի պաշտոնում:
Որոշումն ընդունվել Է 344 պատգամավորների գաղտնի քվեարկության արդյունքում: Դեմ Է քվեարկել երեք պատգամավոր, ձեռնպահ չի եղել, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 13-ին Պետդումա Էր մտցրել Էլլա Պամֆիլովայի թեկնածությունը ՌԴ-ում մարդու իրավունքների լիազոր ներկայացուցչի պաշտոնի համար: Օմբուդսմենի պաշտոնին հավակնում Էին նաեւ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից (ՌԼԴԿ) եւ ՌԴ-ի կոմկուսից (ՌԴԿԿ) թեկնածուներ Ելենա Աֆանասեւան եւ Օլեգ Սմոլինը:
Պամֆիլովան մարդու իրավունքների լիազոր ներկայացուցչի պաշտոնում կփոխարինի Վլադիմիր Լուկինին, որն այդ պաշտոնը թողնում Է 10 տարվա աշխատանքից հետո: Լուկինը օմբուդսմեն Է եղել երկու ժամկետ անընդմեջ. դա, ըստ օրենքի, այդ պաշտոնն զբաղեցնելու առավելագույն ժամկետն Է: