Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը խիստ պատասխան կտա սադրիչ հայտարարություններին, բայց երբեք չի ձգտում առճակատման գնալ իր` ինչպես Արևելքի, այնպես էլ Արևմուտքի գործընկերների հետ:

 

«Արևմտյան քաղաքական գործիչները մեզ վախեցնում են ոչ միայն պատժամիջոցներով, այլև ներքին խնդիրներով: Ցանկանում եմ իմանալ, թե նրանք ինչ նկատի ունեն: Ցանկանում են վատացնել Ռուսաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը և այդպիսով հրահրել հասարակության դժգոհությունը: Դիտարկենք նման հայտարարությունները որպես անպատասխանատու և ակնհայտ ագրեսիվ մոտեցում ցուցաբերող վերաբերմունք, և, բնականաբար, համապատասխան արձագանք կտանք այդ ամենին»,-ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ղրիմը Ռուսաստանի կազմում ներառելու ելույթի ժամանակ:

 

Այնուամենայնիվ, մենք երբեք չենք ձգտում առճակատման մեր գործընկերների հետ, ոչ Արևելքի, ոչ Արևմուտքի»,-ասել է Պուտինը: