Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' մամուլի աշխատանքներին միջամտելու նոր սկանդալային ձայնագրություններ են հայտնվել համացանցում: Ինչպես հաղորդում է թուրքական internethaber.com լրատվական կայքը, համացանցում տարածված հեռախոսազրույցների ձայնագրություններում Էրդողանը Star Medya Grup ընկերության նախագահ Մուստաֆա Քարաալիօղլուին հանձարարարում է իրեն եւ թուրքակաnկառավարությանը քննադատելու համար «շուտափույթ կերպով» աշխատանքից հեռացնել Star թերթի նախկին թղթակիցներ, լրագրող Մեհմեթ Ալթանին եւ պահպանողական գրող Հիդայաթ Շեւքաթլը Թուքսալին:

 

Նշվում է, որ հեռախոսազրույցում Քարաալիօղլին հնազանդորեն համաձայնել է եւ ասել. «Այո, կզբաղվեմ այդ հարցով»:

 

Համացանցում ավելի վաղ եւս հայտնվել էին Էրդողանի հեռախոսազրույցների ձայնագրություններ, որոնցում Թուրքիայի վարչապետը գրաքննության հրահանգներ էր տվել HaberTurk լրատվական գործակալությանը: