ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Արա Շիրազի մահվան կապակցությամբ:
Արա Շիրազի ընտանիքին հղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա անվանի քանդակագործ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արա Շիրազի մահվան մասին:
Նրա արդիական, միաժամանակ ազգային ոգով տոգորված ստեղծագործությունները ջերմ ընդունելություն են գտել արվեստասեր հասարակայնության շրջանում: Տաղանդավոր քանդակագործի ստեղծած արձաններն ու հարթաքանդակները զարդարում են մեր մայրաքաղաքը և վաղուց դարձել են Երևանի նկարագրի անբաժանելի բաղադրիչները:
Խորին ցավակցություն եմ հայտնում Արա Շիրազի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստը գնահատողներին»: