ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Արա Շիրազի մահվան կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Սրտի խոր ցավով տեղեկացա տաղանդավոր քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի մահվան մասին: Արա Շիրազի աշխատանքներն իրենց արտահայտչականությամբ ու պատկերավորությամբ արվեստագետի տաղանդի ու յուրահատուկ ոճի վկայությունն են: Այդպիսին էլ նա կմնա մեր հիշողության ու հայ մշակույթի պատմության մեջ:
Անկեղծորեն ցավակցում եմ Արա Շիրազի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»:
ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Շիրազը կյանքից հեռացել է մարտի 18-ին, կյանքի 73-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո: