Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում վառելիքի գների բարձրացման դեմ ուսանողական կազմակերպությունների հայտարարած համընդհանուր գործադուլի շուրջ 80 մասնակիցներ են մարտի 19-ին ոստիկանության կողմից ձերբակալվել հասարակական կարգը խախտելու համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Ցուցարարները արգելակել են Կատմանդուի տրանսպորտային մայրուղիները, հրկիզել մարդատար մի ավտոբուս, մի քանի ավտոմեքենա: Տուժածների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել: Չեն աշխատում հիմնարկությունները, խանութները, դպրոցները:
Երկրի կառավարության որոշմամբ բենզինի, նավթի եւ դիզելային վառելիքի գները բարձրացվել են Nepal Oil Corporation պետական ընկերության պարտքի աճից հետո:
Ցուցարարները ձգտում են հասնել նավթամթերքի գների նվազեցման եւ արդեն շարադրել են իրենց պահանջները նախարարների կաբինետի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ փետրվարին Նեպալի կառավարությունը գլխավորել Էր Նեպալի կոնգրես կենտոնամետ կուսակցության առաջնորդ Սուշիլ Կոիրալան: Նրա թեկնածությանը հավանություն Էին տվել Սահմանադիր ժողովի՝ քվեարկությանը մասնակցած 575 պատգամավորներից 405-ը: