Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 1/8 «Շալկեի» (3:1) դեմ խաղում դուբլ ձևակերպելով' իր ակտիվում գրանցեց մրցաշարի ընթացիկ մրցաշրջանի 13-րդ գոլը:
Արդյունքում 29-ամյա պորտուգալացին գերազանցեց իր անձնական ռեկորդը: Նախորդ ռեկորդն այս մրցաշարում պորտուգալացին գրանցել էր 2012/13թթ-ին: Այս մասին տեղեկացնում է արքայական ակումբի պաշտոնական կայքը:
Չեմպիոնների լիգայում Ռոնալդուն ընդհանուր առմամբ հեղինակել է 63 գոլ:
Նշենք, որ պորտուգալացին «Ռեալի» կազմում հեղինակած գոլերի քանակով հավասարվեց Ֆերենց Պուշկաշին. երկուսն էլ 242-ական գոլ են հեղինակել արքայական ակումբում:
Այս ցուցանիշով նրանց գերազանցում են Ռաուլը (323 գոլ), Ալֆրեդո Դի Ստեֆանոն (307), Կարլոս Սանտիլյան (290):