Վերջին շրջանում գնալով ավելի հաճախակի են տարբեր լրատվամիջոցներում հայտնվում կարծիքներ, թե հավանական տարբերակ է, որ Լեռնային Ղարաբաղն ընդգրկվի ՌԴ կազմում:
Հատկապես ուկրաինական ճգնաժամը, Ղրիմի ինքնորոշման հանրաքվեն պարարտ հող ստեղծեցին այդ խոսակցությունների համար:
ՀՀ ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով այս խոսակցություններին, նշեց.
«Եթե Ռուսաստանը կամ այլ պետություն ցանկություն ունեն, թող գան ընդգրկվեն Հայաստանի, Արցախի կազմի մեջ, մենք այլ պետությունների կազմում ընդգրկվելու խնդիր չունենք: Մեզ համար անկախությունն անուրանալի արժեք է»:
Մ. Գրիգորյանը նաև ասաց, որ ինքը պատերազմում ընկերներ ու հարազատներ է կորցրել, որ իրեն չի կարող անգամ թույլ տալ այլ բանի մասին մտածել:
Շարունակությունն' այստեղ: