Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի միջեւ գաղափարական հակասությունները գնալով խորանում են: Նրանց ներքին քաղաքական անհամաձայնություններին ավելացել է եւս մեկը:
Թուրքական TRT հեռուստաալիքով ելույթում Էրդողանը հակադարձել է Գյուլի այն պնդմանը, թե Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններում դրսի հետք չկա:
«Ինչպե՞ս թե չկա: Դրսից ակտիվորեն ուղղորդում են երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունները: Երեխա է մահանում, մեկն աում է' գնացել էր հաց գնելու, մայրն էլ ինձ է մեղադրում երեխայի մահվան մեջ: Նրա մոտ պայթուցիկ նյութեր են եղել: Այդքանից հետո ինչպ՞ես կարելի է ասել, թե դրսի ուժերի մատը խառը չէ», -ասել է Էրդողանը' նկատի ունենալով Բեքրին Էլվանին, ով վիրավորվել էր Գեզի այգու իրադարձություններում, այնուհետեւ մահացել:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը անհամաձայնություն էր հայտնել երկիրն ակնհայտորեն իսլամացում տանող Էրդողանի վարած ներքին քաղաքականության նկատմամբ: