Ադրբեջանական կողմում դաժանաբար խոշտանգումների ենթարկված և հայրենադարձված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հարցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկելու աշխատանքները ընթացքի մեջ են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն' ընդգծելով, որ ադրբեջանական կողմում գտնվող հայ գերիների իրավունքների պաշտպանության համար կարևոր է համարում ոչ մ իայն հասարակական կազմակերպությունների, այլև քաղաքական ու դիվանագիտական գործիչների աշխատանքը:

 

«Այն, ինչ կախված է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունից, իրականացված է: Այդ թվում, մի շարք փաստաթղթերի պատրաստում, գրավոր ստորագրություն ազգակիցներից, որ մենք պետք է դրանով զբաղվենք, հանդիպում քննիչի հետ, ով զբաղվում է այդ հարցով: Խնդիրն այս պահին կայանում է նրանում, որ Մամիկոն Խոջոյանը, ինչպես գիտեք, այն վիճակում չէ, որ ինքն անձամբ հստակեցնի' ուզում է իր շահերը ներկայացնեն իր ազգակցիները, մասնավորապես, իր դուստրերն ու որդին, թե ինքն ունակ է հանդես գալ որպես բողոքարկող: Այդ դեպքում մենք պետք է հստակեցնենք' նա կարող է տալ այն բոլոր անհրաժեշտ տվյալները, որ մենք կարողանանք այդ փաթեթը կազմել»,- տեղեկացրեց Լարիսա Ալավերդյանը' նշելով, որ իրենք սպասում են Մամիկոն Խոջոյանի կազդուրմանը:

 

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդված 3' «Խոշտանգումների արգելում»' ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

 

Յուրաքանչյուր ավելորդ օր, որ Հակոբ Ինջիղուլյանը մնում է Ադրբեջանում, վտանգ է ներկայացնում, առնվազն նրա առողջության համար:

 

Անդրադառնալով հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցին' Լարիսա Ալավերդյանը նշեց, որ նրա գերության առաջին իսկ օրերից բարձրաձայնել են բազում խախտումների մասին. անտեսվել են թե Միջազգային մարդասիրական իրավունքի Ժնևյան կոնվենցիայի, թե Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցայի մի շարք դրույթներ: «Մենք հայտարարություն ենք տարածել ու պնդել, որ Միջազգային կարմիր խաչը և այլ միջազգային կազմակերպությունները դիմեն Ադրբեջանի կառավարությանը և պահանջեն, որպեսզի լինի առերես հանդիպում Հակոբ Ինջիղուլյանի և նրա ծնողների միջև: Ավելին, մենք անգ ամ մեղմ ենք դրել հարցը: Եթե ոչ անձամբ ընտանիքի անդամներին հանդիպի, այլ իրենց կողմից վստահելի մի անձի: Բայց դեռևս պատասխան չենք ստացել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը' նշելով, որ նման նամակ-դիմումների համար եղել են հիմքեր: «Սկզբում, երբ նկարել էին Հակոբ Ինջիղուլյանին, ստահոդ ինֆորմացիա էին տարածել, որ իբր նա հայտնել է, որ կամավոր է անցել սահմանը: Ադրբեջանից պահանջվեց տասը օր, որ ամենատարբեր ազդեցությունների ներքո ստանա այն, ինչ ասաց Հակոբը երկրորդ նկարահանման ժամանակ. այն, որ ցանկանում է գնալ երրորդ երկիր»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

 

«Հակոբ Ինջիղուլյանի' երրորդ երկիր տեղափոխումը որքան շուտ իրականա, այնքան լավ, քանի որ յուրաքանչյուր ավելորդ օր, որ նա մնում է Ադրբեջանում, վտանգ է ներկայացնում, առնվազն նրա առողջության համար»,-ավելացրեց մարդու իրավունքների առաջին պաշտպանը:

 

Լարիսա Ալավերդյանը, բարձր գնահատելով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցի առնչությամբ, նշեց, որ շատ կարևոր է, որ այդ ուղղությամբ աշխատեն ոչ միայն հասարակական կազմակերպությունները, այլև քաղաքական-դիվանագիտական շրջանակները:

 

77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով ուներ հոգեկան խնդիրներ, անուշադրության պատճառով հատել էր հայ-ադրբեջանական սահմանը ու հայտնվել ադրբեջանական կողմում, ուր նրան որակել էին որպես դիվերսանտ կամ նրանց ուղեկցող անձ: Այդմոտեցումը քննադատության էր արժանացել հենց ադրբեջանցիների կողմից: 77-ամյա ՄամիկոնԽոջոյանի հետ Ադրբեջանում հարցազրույց էին արել ու հրապարակել ադրբեջանականլրատվամիջոցներում' խախտելով գերիների մասին Ժնեւյան կոնվենցիան: Հարցազրույցիժամանակ պարզ էր դարձել, որ Խոջոյանի ձեռքը կոտրված է: Մարտի 4-ին Մամիկոն Խոջոյանը Կարմիր խաչի միջայգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքովերադարձվել է Հայաստան: Նրան անմիջապես տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն, ուր նրա մարմնի վրա հայտնաբերվել են բռնության բազմաթիվ հետքեր: Պարզվել է, որ նա ունի նաևհրազենային վնասվածք:

 

ՀՀ Զինված ուժերի զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն ադրբեջանական գերության մեջ հայտնվել է օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը' ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով: Երկար ժամանակ կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին ադրբեջանական կողմը հայ գերուն անցելության թույլտվություն չէր տալիս: Նրա գերության հաջորդ իսկ օրը համացանցում հայտնվեց տեսնյութ, որտեղ Հակոբ Ինջիղուլյանը կրում էր ադրբեջանական զինվորական համազգեստ, ինչը Ժնևյան կնվոնցիայի խախտում է: Հետագայում տեսանյութերի միջո ցով հայտնի դարձավ, որ Հակոբ Ինջիղուլյանը չի ցանկանում վերադառնալ Հայաստան և ապաստան է խնդրում երրորդ երկրից: Ներկայում այս հարցով զբացվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնաժողովը:

 

 

Անի Նազարյան