ՌԴ Պետդումայի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Ժուկովը տեղեկացրել է, որ Ղրիմ թերակղզու բոլոր բնակիչները կկարողանան ռուսական անձնագրեր ստանալ 3 ամսվա ընթացքում։ Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ըստ Ժուկովի՝ 3 ամիսը բավարար է, որպեսզի բոլոր ղրիմցիները նոր անձնագրեր ստանան՝ հիշեցնելով, որ թերակղզու բնակիչներն իրավունք ունեն հրաժարվել ռուսական քաղաքացիությունից, ինչը հարկավոր է անել 1 ամսվա ընթացքում։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե է անցկացվել, ըստ որի արդյունքների՝ թերակղզին դուրս է եկել Ուկրաինայի կազմից ու միացել Ռուսաստանին, իսկ մարտի 18-ին Ռուսաստանն ու Ղրիմը համաձայնագիր են ստորագրել, որով Սևաստոպոլը ևս ներառվել է ՌԴ կազմում։