Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պարզել է Մայդանի դիպուկահարների ինքնությունն, ովքեր կրակ են արձակել հավաքված ամբոխի վրա. նրանք հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացիներ: Այս մասին հայտնում է UNIAN գործակալությունը՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկիին:
«Մայդանի դիպուկահարների ինքնությունը պարզված է: Ես անուններ չեմ տա, բայց նրանք և նրանց անձը հաստատող տվյալները հայտնի են: Միայն կարող եմ ասել, որ նրանք Ուկրաինայի քաղաքացիներ են»,-ասել է Մախնիցկին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայում կարող է հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի Կիևում դիպուկահարների կողմից մարդկանց սպանությունների հետաքննությամբ: