Ղրիմի ինքնապաշտպանության ուժերը մոտ ժամանակներս կվերակազմավորվեն ու կընդգրկվեն ՌԴ-ի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի կազմում: Այդ մասին մարտի 21-ին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ, Սեւծովյան նավատորմի նախկին հրամանատար ծովակալ Վլադիմիր Կոմոյեդովը:
Նախօրյակին Ուկրաինայի զինված ուժերի՝ Ղրիմում տեղաբաշխված ավելի քան 70 զինվորական ստորաբաժանումներ, այդ թվում՝ օժանդակ նավատորմի 25 նավեր եւ Ուկրաինայի ռազմածովային ուժերի վեց մարտանավ բարձրացրել են Ռուսաստանի պետական դրոշը: Նախքան ՈՒկրաինայի իշխանություններից Ղրիմի անկախության հռչակումը, թերակղզում տեղաբաշխված Էր 34 զորամաս, որտեղ ծառայում Էր 22 հազար մարդ: Այդ զորամասերի զինծառայողների ճնշող մեծամասնությունը ցանկություն Է հայտնել ծառայել Ղրիմի ինքնապաշտպանության ուժերում, իսկ ապագայում ռուսական բանակում:
«Ռուսաստանի Դաշնություն Ղրիմի եւ Սեւաստոպոլի՝ որպես սուբյեկտների մտնելուց հետո Ղրիմի ինքնապաշտպանության ուժերը պետք Է վերակազմավորվեն եւ ընդգրկվեն Հարավային ռազմական օկրուգի կազմում»,-ասել Է Կոմոյեդովը: