ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունների 80 բեռնատարներն առաջին անգամ սիրիական հակամարտության ընթացքում հատել են Թուրքիայի սահմանը և մտել Սիրիայի տարածք: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով տարածաշրջանի ներկայացուցիչ Նեյջլ Ֆիշերը նշել է, որ երեք տարվա ընթացքում նմանատիպ օգնություն Թուրքիայի սահմանից տրամադրվում է առաջին անգամ: Օգնության փաթեթներում ընդգրկված են սնունդ, ծածկոցներ, դեղորայք: Բեռնատարները Նուսայբինե անցակետից կուղևորվեն Սիրիայի Ղամիշլի քաղաք: Օգնությունը կտրամադրվի Սիրիայի հյուսիսում բնակվող հազար կարիքավոր ների:

 

ՄԱԿ-ը Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավորություն է ստացել այն բանից հետո, երբ կոչ էր ուղղել Սիրիայի կառավարությանը և ընդդիմությանը թույլատրել մարդասիրական օգնություն տրամադրել երկրի տարբեր շրջաններին հնարավոր ամենակարճ ճանապարհներով: Ավելի վաղ ՄԱԿ-ը Իրաքի տարածքով մարդասիրական օգնություն էր տրամադրել Սիրիայի հյուսիսային շրջաններին: