Մարտի 22-ին, ժամը 05.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն» մակնիշի 33 VS 209 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Լիլիթ Ումուջյան, ծնվ. 1990 թ.), դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը:

 

Վարորդ՝ 1989 թ. ծնված Լ. Ու.-ը և ուղևոր՝ 1982 թ. ծնված Ա. Խ.-ը (Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոպիտալացվել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց:

 

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, փակել գազի փականը և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: