Ամերիկայի Ֆլորիդա նահանգի հայ համայնքը ապրիլի 12-ին քայլերթով կհիշատակի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Բողոքի խաղաղ ակցիան կմեկնարկի առավոտյան 8:30-ին, մասնակիցները կանցնեն 1.9 մղոն ճանապարհ' կոչ անելով աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումներ անցկացվում են հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներում, որոնց նպատակն է ևս մեկ անգամ հիշեցնել 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին, որի ժամանակ դաժանորեն սպանվեց 1.5 միլիոն մարդ: