Ուկրաինայի և Ղրիմի իրադարձությունների ֆոնի վրա Ռուսաստանի և Արևմուտքի միջև արտաքին քաղաքական հարաբերությունների բարդացումը չի բերի «սառը պատերազմ»-ի, քանի որ դրանում ոչ ոք շահագրգռված չէ: Նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

 

Չնայած դրան, նրա դիտարկմամբ, Ռուսաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատզերազմ: Հարցին' չի՞ գտնում, որ նոր «սառը պատերազմ»-ն արդեն սկսվում է' Մատվիենկոն պատասխանել է, որ նման եզրահանգումների համար հիմքեր չկան: «Գտնում եմ, որ այսօր դրա համար հիմքեր չկան, և ոչ ոք նոր «սառը պատերազմ»-ում շահագրգռված չէ: Դա լրջորեն կապակայունացնի իրավիճակն աշխարհում և ընդհանուր առմամբ բացասաբար կազդի տարբեր երկրների հասարակ քաղաքացիների կյանքի վրա»,- ռուսական հեռուստաընկերությունն երից մեկին ասել է Մատվիենկոն:

 

Նա ավելացրել է, որ իր կարծիքով' ՌԴ-ի նկատմամբ դեռևս տարվում է տեղեկատվական պատերազմ: «Այն ինչ կա, դա լուրջ տեղեկատվական պատերազմն է: Նման հակառուսական քարոզչություն մենք չենք հիշում անգամ «սառը պատերազմ»-ի տարիներից: Իսկապես վիրավորական է, որ սպիտակի վրա ամբողջ ընթացքում սև են խոսում, որ եվրոպական երկրների, Ուկրաինայի քաղաքացիներին զրկում են օբյեկտիվ տեղեկատվությունից»,- նշել է Մատվիենկոն' ընդգծելով, որ ռուսական ԶԼՄ-ներում ինքը որևէ «խախտում» չի նկատել: