Սիրիայի Քեսապի շրջանում թուրքական օդուժի կողմից ռազմական ինքնաթիռի կործանումը կրկին լարել է հարաբերությունները երկու երկրների միջև: Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը սիրիական ինքնաթիռը ռմբակոծելու փաստի կապակցությամբ նախազգուշացրել է պաշտոնական Անկարային դադարեցնել արկածախնդրությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

«Թուրքական պետությունը պետք է վերջ դնի ռազմատենչությանը: Անկարան թուրքական բանակին պետք է չդրդի արկածախնդրության: Ահաբեկիչներին Սիրիայի տարածք մտնելու համար թուրքական տարածքից օգնել են զրահամեքենայով: Պետք է դադարեցվի Թուրքիայից եկող թշնամությունն ու ահաբեկչությանը տրվող օգնությունը»,-ասվում է Սիրիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

 

Կործանված ինքնաթիռի օդաչուն, ով օդապարիկով կարողացել է փրկվել, հայտնել է, որ ինքը պարզապես հետևել է սահմանից 7 կմ խորության վրա տեղի ունեցող ռազմական գործողություններին և ապշել' տեսնելով թուրքական ինքնաթիռից եկող ռումբը:

 

Վերջին օրերի ընթացքում Սիրիայի տարածքում գտնվող Քեսապի շրջանը հայտնվել է պատերազմական վիճակում: Թուրքիայի տարածքից ներխուժով' Ալ-Քաիդայի ահաբեկչական խմբավորումները հայերով, հույներով, ալևիներով, ասորիներով բնակեցված շրջանը ենթարկում են ինտենսիվ կրակահերթի: