Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Հիսուսի Ծննդյան առիթով շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին: Շնորհավորանքը հրապարակվել է պետության ղեկավարի ֆեյսբուքյան էջում: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
«Շնորհավորում եմ Ձեզ Սուրբ Ծննդյան տոնի առիթով, որը Հայ առաքելական եկեղեցին նշում է հունվարի 6-ին: Բազմազանությունն այն անկյունաքարն է, որի վրա հիմնված է մեր պետության ուժը: Երկրի վերածննդի և դրա ժողովրդավարական զարգացման գործում հատուկ ներդրում ունեն Վրաստանում բնակվող էթնիկ հայերը: Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել այն վիթխարի վաստակը, որն արտահայտվում է մեր ժողովուրդների համակեցության բազմազանության մեջ, և դա պատկանում է առաքելական եկեղեցուն»,- ասված է նախագահի հայտարարությունում: