Ուկրաինական ԶԼՄ-ները հրապարակել են լուսանկար, որտեղ մուգ գույնի հագուստով մի քանի տասնյակ մարդ ջահերով կանգնած են Մայդանի շեքերից մեկի տանիքին՝ այս պաստառի կողքին: Նրանցից շատերի դեմքը փակված է:
Ահռելի պաստառի վրա գրված է. «Միշային՝ Վրաստան, Պետյային՝ Գագաուզիա»,-հաղորդում է «Украинская правда»-ն:
Ըստ երեւույթին՝ պաստառի հեղինակները Միշա ասելով ի նկատի են ունեցել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին, իսկ Պետյա ասելով՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, ով մի որոշ ժամանակ ապրել է Մոլդովայի Բանդերա քաղաքում: Գագաուզիան ինքնավար տարածքային միավոր է Մոլդովայի հարավում: