Վրաստանի ժողովուրդը պետք է իմանա, թե իրականում ինչ է տեղի ունեցել 8 տարի առաջ. Грузия online-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին' խոսելով նախկին վարչապետի մահվան մասին:

«Ժողովուրդը մինչ օրս պատասխանի է սպասում Զուրաբ Ժվանիայի մահվան հարցով, և մենք պարտավոր են տալ պատասխանը». մասնավորապես ասել է Իվանիշվիլին՝ Ժվանիայի մահվան 8-րդ տարելիցի առիթով:

Վրաստանի վարչապետի գնահատականով Ժվանիայի մահը «մեծ կորուստ է եղել երիտասարդ ժողովրդավարության համար», որը՝ որպես «վառ, խելացի ու ձևավորված քաղաքական գործիչ» մեծ ներդրում է ունեցել գլխավոր ժողովրդավարական կառույցի՝ Վրաստանի խորհրդարանի ձևավորման հարցում:

2005-ի փետրվարի 3-ին Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիային մահացած էին գտել Թբիլիսիի իր բնակարանում: Պաշտոնական վարկածով նրա մահը դժբախտ պատահարի՝ գազից թունավորվելու հետևանք է եղել, սակայն Ժվանիայի ընտանիքը կասկածում է պաշտոնական վարկածի ճշմարտացիությանը:

Այժմ Վրաստանի նոր իշխանությունները վերսկսել են աղմկահարույց գործի հետաքննությունը: